Թղթե տարաների, տոպրակների ստեղծում, նկարազարդում տեխնոլոգիա առարկայի շրջանակներում

Նախագծի նպատակն է` սովորել պատրաստել թղթե տարներ և փաթեթներ, կարողանալ դրանք ձևավորել։

Նախագծի մասնակիցներ` ավագ դպրոցի տարատարիք սովորողներ։

Նախագծի ընթացքը` ընտրել հարմար թուղթ, ընտրել տարայի ձև, փորձել թղթի վրա ծալքերով գծային ստանալ ծավալը, մտածել ինչ նկարազարդում կարելի անել, գունային ինչ համադրությամբ, ամրացնել սոսնձով կամ երկկողմանի սոսնձայինով, նկարազարդել։

Արդյուքը` պատրաստի փաթեթներ աքսեսուարների, զարդերի, շշերի և այլնի համար։

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Ստեղծում ենք զարդեր, այլ աքսեսուարներ դիզայն առարկայի շրջանակներում

Նախագծի նպատակը արտադրական ուսուցումն է, որի ընթացքում սովորողները փորձելու են ինքնուրույն ստեղծել զարդեր և այլ աքսեսուարներ, այնուհետև մասնակցելու և իրացնելու են դրանք կրթահամալիրում կազմակերպվող կամ այլ ցուցահանդես֊վաճառքների ժամանակ։

Նախագծի մասնակիցներ`ավագ դպրոցի 9֊րդ դասարանի սովորողների հետ։

Նախագծի ընթացքը` էսքիզներ ստեղծել` ականջօղերի, գոտիների, վզնոցների և այլն։

Ընթացքը`մտածել` ինչ նյութերով կարելի է զարդային կոմպոզիցիաներ ստեղծել, ընտրել գունային համադրություններ, փորձել ստանալ զարդեր և այլ աքսեսուարներ։

Արդյունքը` ստացված աքսեսուարներ։

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

2023-2024 ուստարվա նախագծեր

Հագուստի մոդելավորում առարկա, նախագծեր`

Սովորել հագուստի էսքիզներ ստեղծել

Նախագծի նպատակն է ստեղծել հագուստի էսքիզներ։
Մինչ հագուստ ստանալը կարևոր է նախապես ունենալ էսքազային տարբերակներ, այդ պատճառով սովորողը պետք է կարողանա իր պատկերացրած հագուստը նկարել, որպեսզի հետո ավելի հեշտ կարողանա ձևել և կարել։

Նախագծի մասնակիցներ` ավագ և միջին դպրոցի տարատարիք սովորողներ։

Նախագծի ընթացքը` մտածել հագուստի ձևեր, ընտրել համապատասխան  գունապնակ, սովորել մարդկային ֆիգուրների տեղադրումը թղթի վրա,  փորձել մի ոճի մեջ տարբերակներ ստեղծել, ստանալ յուրաքանչյուր մոդելից երեքից չորս տարբերակ։

Նախագծի արդյունքը` մոդելավորած էսքիզներ։

Կտորների տեսակներ

Նախագծի նպատակն է` կտորների տեսակներ։
Մասնակիցներ` տարատարիք սովորողներ։
Ընթացքը`
Էսքիզներ անելուց հետո կարևոր է կտորների ընտրությունը։ Կան հազարավոր տեսակի կտորներ և պետք է կարողանալ ընտրել հարմար տարբերակ արդեն պատրաստ էսքիզների համար։ Այս նախագծով սովորողը ուսումնասիրում և ճանաչում է կտորների տեսակները` բնական, արհեստական, ձգվող, տրիկոտաժե։ Շատ կարևոր է սեզոնին հարմար կտոր ընտրելը կամ մարդու առողջական վիճակին հարմար նյութերից պատրաստված կտորներ։

Արդյունք` էսքիզներին, եղանակին հարմար ընտրված կտորներ։

Սովորել օգտվել կարի պարագաներից

Նախագծի նպատակն է սովորողին ծանոթացնել կարի պարագաներին` մկրատ, քանոն, ասեղների տեսակներ, կտորի վրա գծելու նյութեր, թելեր և այլն

Նախագծի ընթացքը` սովորել կիրառել կարի պարագաները։

Նախագծի արդյունք` ինքնուրույն տիրապետել կարի պարագաներին։

Սովորել ձևել և կարել

Կտորների տեսակներին ծանոթանալուց հետո արդեն կարելի է սովորել ձևելու տարրական հմտությունները։
Սկզբի համար ընտրել պարզ ձևեր` բարձի կամ էկո֊պայուսակ ձևելու հմտություններ։
Ընթացքը` սովորողը սվորում է չափուձև անել, չափերը ճիշտ տեղադրել կտորի վրա, ստանալ պայուսակի կամ բարձի մոդել։
Այնուհետև կարել։

Կարի մեքենայից օգտվելու հմտություններ

Նախագծի նպատակն է` սովորողին ծանոթացնել կարի մեքենայից օգտվելու կանոններին։

Նախագծի մասնակիցներ` սովորողների տարատարիք խմբեր։

Ընթացքը`
ձևելուց հետո սովորողը պետք է ծանոթանա կարի մեքենայի մեխանիզմին, սովորի օգտվել սարքից անվտանգ և կարողանա տիրապետել կարի մեքնայով կարելու տարրական ձևերին։

Արդյունքը` կարված նմուշներ։

Ստեղծել հագուստներ

Նախագծի նպատակն է` ստեղծել հագուստներ։
Նախագծի մասնակիցներ` տարատարիք խմբեր։

Ընթացքը` ստացված էսքիզներից կարել հագուստներ։
Ձևել, կարել, կարողանալ ներկայացնել հանդիսատեսին։

Արդյունքը` ցուցահանդես։

Տեխնոլոգիա առարկա, նախագծեր`

Թափոնները գեղարվեստական արժեք

Նախագծի նպատակն է` թափոններից ստեղծել արվեստի գործեր։

Նախագծի մասնակիցներ` տարատարիք խմբեր։

Նախագծի ընթացքը` հավաքել թափոններ, դրանք մշակել, ստեղծել քանդակներ կամ պատկերներ և այլն։

Արդյունքը հրապարակել բլոգներում։

Ինչպես ստանալ թուղթ

Նախագծի նպատակն է` վերամշակված թղթից ստանալ լամպեր։

Նախագծի մասնակիցներ` տարատարիք խմբեր։

Նախագծի ընթացքը` հավաքել թղթե թափոններ, մանրացնել, թրջել, ստանալ թղթե խյուս, տարբեր հարթությունների վրա լցնել խյուսը ստանալ տարբեր ծավալներ, որոնցից էլ հավաքել լամպերը։

Արդյունքը` պատրաստի լամպեր։

էկո-պայուսակներ

Նախագծի նպատակն է ստեղծել էկո֊պայուսակներ, խթանել բնապահպանական մտածելակերպը։

Նախագծի մասնակիցներ` տարատարիք խմբեր։

Նախագծի ընթացքը` ծանոթանալ այն կտորների տեսակներին, որոնք հարմար են էկո֊պայուսակների համար։ Սովորել ձևել և կարել դրանք։

Անհրաժեշտ նյութեր և պարագաներ` կտոր, թել, մկրատ, կարի մեքենա և այլն։
Արդյունքը` պատրաստի էկո֊պայուսակներ։

Հին իրերինք նոր տեսք

Նախագծի նպատակն է` վերանորոգել հին իրերը և դրանցից ստանալ նոր, ավելի հարմար տարբերակներ։

Նախագծի մասնակիցներ` տարատարիք խմբեր։

Նախագծի ընթացքը` ընտրել, թե ինչ պետք է վերանորոգել, մտածել դիզայնի նոր տարբերակ, գույն, ծավալ, ներկել կամ այլ վերանորոգման ձև մտածել, փորձել ստանալ մտածված միջավայրին ավելի հարմար տարբերակ։

Արդյունքը` նոր դիզայնով իրեր։

Զարդեր, աքսեսուարներ

Նախագծի նպատակն է` ստեղծել աքսեսուարներ։

Նախագծի մասնակիցներ` տարատարիք խմբեր։
Նախագծի ընթացքը` էսքիզներ ստեղծել` ականջօղերի, գոտիների, վզնոցների և այլն։ Մտածել` ինչ նյութերով կարելի է իրագործել դրանք։ Ընտրել գույներ և փորձել ստանալ նոր զարդեր։

Արդյունքը` ստացված աքսեսուարներ։

Թղթե տարաների, տոպրակների ստեղծում, նկարազարդում

Նախագծի նպատակն է` սովորել պատրաստել թղթե տարներ և փաթեթներ, կարողանալ դրանք ձևավորել։

Նախագծի մասնակիցներ` տարատարիք խմբեր։

Նախագծի ընթացքը` ընտրել հարմար թուղթ, ընտրել տարայի ձև, փորձել թղթի վրա ծալքերով գծային ստանալ ծավալը և ամրացնել սոսնձով կամ երկկողմանի սոսնձայինով, նկարազարդել։

Արդյուքը` պատրաստի փաթեթներ աքսեսուարների, շշերի և այլ բաների համար։

Կոլաժներ

Նախագծի նպատակն է` ստեղծել կոլաժներ։

Նախագծի մասնակիցներ` տարատարիք խմբեր։

Նախագծի ընթացքը` ուսումնասիրել Սերգեյ Փարաջանովի կոլաժները, փորձել ինքնուրույն ստեղծել նմանատիպ կոլաժներ։

Նախագծի արդյուքնը` կոլաժային պատկերներ։

Ծիսական արդուզարդ

Նախագծի նպատակն է`տարվա ընթացքում կրթահամալիրում տեղի ունեցող ծեսերի համար ստեղծել ծիսական արդուզարդ։

Նախագծի մասնակիցներ` սովորողների տարատարիք խմբեր։

Նախագծի ընթացքը` ուսումնասիրել ծեսը, ծիսական ավանդույթները(հայկական կարպետների զարդանախշերի ուսումնասիրություն), փորձել, հաշվի առնելով ավանդույթները, ստեղծել ժամանակին համընթաց, հարմար արդուզարդ։

Նախագծի արդյունքը` ծիսական դիզայնով արդուզարդ։

Ընթացիկ ծեսեր, ցուցահանդեսներ

●Սեբաստացու օրեր

●Լույսեր, զանգեր, ղողանջներ

●Դդմածես

● Ձոն ստուգատես, Զատիկ

●Մայիսյան ամենամյա բաց հավաք

Ընթացիկ ճամփորդություններ թանգարաններ, թափառումներ քաղաքում։

●Ազգային պատկերասրահ

●Փարաջանովի տուն թանգարան

Հետազոտական աշխատանքներ

Գրքարվեստ, նկարազարդումներ

Ժամանակակից արվեստ, փերֆորմանս

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

2022-2023թթ․ ուսումնական շրջանի ամփոփում

։լուսա֊մուսա֊նկարչություն։

Հեղինակային կրթական ծրագիր

Սովորում ենք տեսնել

հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն. նկարաշար

Սեբաստացու օրեր․ ցուցահանդես-վաճառք

Նոյեմբերյան նախագծեր

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Լույսեր, զանգեր, ղողանջներ, ազդեցություններ

Արտադրության ուսուցում

Ազգագրական փառատոն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Լույսեր, զանգեր, ղողանջներ

Քոլեջի ամանորյա հարդարանքը

Հունվար ամսվա ամփոփում, նկարաշար

Փետրվար ամիս, կավագործություն

Ձոն տեխնոլոգիական ստուգատես

Մեդիա֊մոլ, ցուցադրություն֊վաճառքի համար ստեղծված աշխատանքներ

Մարտ ամիս, ամփոփում նկարաշարով

Ապրիլ։ Ժայռապատկերներ և մանրանկարչություն

Մայիսյան հավաք

Դիպլոմային նախագծեր

Հունիսյան ճամբար

Մայիս, ամփոփում

Արվեստի փառատոն

Հունիսյան մանկավարժական ճամբար

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Հունիսյան մանկավարժական ճամբար

Հունիսի 12֊30֊ի աշխատակարգ`

09։00֊10։00` աշխատանք քոլեջում (դասավանդողի հաշվետվություն, հրապարակում, 2023֊2024 ուստարվա ծրագրի հրապարակում)

10։00֊12։00` նախագծային աշխատանք

12։00֊13։00` ընդմիջում

13։00֊15։00` Արվեստի փառատոն

Հունիսի 21` «Բրուտագործություն» մասնագիտության դիպլոմային պաշտպանություն
Հունիսի 14, 21, 28` սեմինար պարապմունք
Հունիսի 16, 23,30` ուրբաթ համերգ

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Արվեստի փառատոն, ընթացքը և արդյունքը



Նախագծի նպատակն է` Արվեստի փառատոն։

Նախագծի մասնակիցներ` քոլեջի տարատարիք սովորողներ։

Նախագծի ընթացքը` ծանոթանալ արվեստի փառատոնի մասնակից արվեստագետների աշխատանքներին, տեխնիկային, մասնակցել փառատոնային հանդիպումներին։

Արդյունքը` նոր հմտություններ, նոր ծանոթություններ, ընկերներ։

Արդյունքը նկարաշարով`

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Մայիս, ամփոփում

Պայուսակներ֊կտավներ

Դիպլոմային նախագծեր

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Հունիսյան ճամբար

Նախագծի նպատակն է` սովորել ձևել և կարել էկո պայուսակներ, նկարազարդել դրանք։

Նախագծի մասնակիցներ` միջին դպրոցի ճամբարային խմբեր։

Նախագծի ընթացքը` սովորողների հետ ընտրել հարմար գործվածք, սովորել ձևելու մի քանի կանոն, փորձել կարել կարի մեքենայով, սովորել կարի մեքենայից օգտվելու կանոնները, ստանալ պայուսակներ, ընտրել համապատասխան պատկերներ, տպագրած թղթի վրայից պատկերը տեղափոխել կտորի վրա։

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ` կտոր բիազ, թելեր, մկրատ, կտորի ներկ, ներկի նոսրացուցիչ (растворитель):

Արդյունքը` պատրաստի էկո֊պայուսակներ։

Նախագիծը իրականացվելու է հունիսյան ճամբարի ընթացքում երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 10։05_11։ 55֊ին

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Դիպլոմային նախագծեր

Անի Հակոբյան

Արմենուհի Սոկրատունի

Հեղինե Խալաթյան

Լենա Նալբանդյան

Տիգրան Զոհրաբյան

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Մայիսյան հավաք

Նախագծի նպատակն է` մայիսյան հավաք։

Մասնակիցներ՝ քոլեջի սովորողներ,դասավանդողներ:

Նախագծի տևողությունը՝ մայիսի 2-ից մայիսի 28-ը:

Նախագծի ներկայացումը, հանրայնացումը՝ նյութերը հրապարակվում են սովորողների բլոգներում, կայքում, Ցուցասրահ կայքում:

Նախագծի ընթացքը և արդյունքը՝

1. ուսումնասիրում ենք կավի հատկությունները և ջնարակի տեխնիկան։

2. պատրաստում ենք վզնոցներ, դաջվածքի տեխնիկայով և այլն։

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն