Գնահատման չափանիշ տեխնոլոգիա առարկայի համար

Գնահատման կարգը ընտրությամբ գործունեություն և տեխնոլոգիա դասընթացներում միանշանակ տարբերվում է և գնահատվում տարբեր չափորոշիչներով:Յուրաքանչյուր դասընթաց ունի իր գնահատման ձևը:Գնահատման հիմքում դրվում են անհատապես և խմբով կատարած աշխատանքները դասարանում և մասնակցությունը նախագծային աշխատանքներին :

Տեխնոլոգիա դասընթացի գնահատման կարգ

Տեխնոլոգիա դասընթացին մասնակցում են բոլոր սովորողները և ըստ ուսումնական ծրագրի ստանում առաջադրանքներ՝  աշխատելով  լաբորատորիայում։ Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում սովորողը ստանում է առաջադրանքը և տեղում էլ ավարտում այն, ինչպես նաև մասնակցում է նախագծային աշխատանքներին և գնահատվում երկու միավորանոց համակարգով՝ հանձնած-չհանձնած (ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ստեղծագործական ստուգատեսներին և հավաքներին մասնակցություն):Արդյունքում դասընթացի ընթացքում  սովորողը գնահատվում է ըստ նախագծի և իրականացրած ծրագրի:

Ընտրությամբ գործունեություն դասընթացի գնահատման կարգ

Ընտրությամբ գործունեություն դասընթացի դեպքում սովորողը հենց ինքն է ընտրում առարկան՝ավելի խորը ուսումնասիրելու ,սովորելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու նպատակով:Այս խմբի յուրաքանչյուր սովորող պարտադիր մասնակցություն է ունենում նախագծային աշխատանքներին,ծավալում գործունեություն և իհարկե գնահատվում (ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանք,ուսումնական կայքի աշխատանք,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին , հավաքներին,ցուցահանդեսներին մասնակցություն): Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական կայքում նյութ հրապարակելու աշխատանքը, որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի դասարանում կատարած աշխատանքի արդյունքը, իր ստեղծագործական մտքերը ,սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները: Ինչպես նաև  գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակը:

Վերջնական արդյունք որոշվեց ըստ կետերի՝

1․հաճախելիություն դասընթացներին և պարտիզապուրակային աշխատանքներին

2․խմբային  աշխատանքի ամփոփում՝ արդյունք

3․մասնակցություն ցուցահանդեսներին, ցուցահանդես-վաճառքներին

4․արտադրությամբ ուսոուցում

5․նախագծային աշխատանքների ամփոփում

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s