Միլենա Ավագյան, դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Միլենա Ավագյան

«Գեղարվեստական ձևավորում և դիզայն»,

Դեկուպաժ

Ղեկավար՝ Թերեզա Թումանյան

Երևան 2019թ.

20181101_105308-1

Ինչ է  դիզայնը

Դիզայնը արտադրական իրերը, սարքավորումները և շրջակա միջավայրը գեղագիտորեն ձևավորելու արվեստն է. սերտորեն կապված է գիտության ու տեխնիկայի առաջընթացին՝ միտված մարդկության զարգացման հեռանկարային խնդիրներին:

Նշանակում է նախագծել, մտահղանալ: Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին: Այն նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ: Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ:

Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի  ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները: Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները:

 

Դիպլոմային աշխատանքներս դեկուպաժի տեխնիկայով եմ ստեղծել: 

 նախագծի նպատակը և խնդիրները՝

  • էսքիզի ստեղծում
  • տեխնոլոգիական կարողություններ
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • հաղորդակցվելու հմտություն, ինքնուրույն աշխատանք
  • տեղեկատվություն

 նախագծի ընթացքը՝

  • էսքիզի նախագծում թղթի հարթության վրա, գունավորում
  • համապատասխան մակերեսի ընտրություն
  • պատկերի տեղափոխում մակերեսի վրա
  • պատկերի տեղադրում

  Դեկուպաժը այն տեխնոլոգիական ձևն է, որը թույլ է տալիս պատրաստի պատկերները տեղադրել տաբեր մակերեսների վրա, հիմնականում փայտե մակերեսի վրա են անում՝ որպես դեկոր, բայց տարածված ձև է նաև մոմերի, կերամիկական ամանեղենի և կտորի վրա տեխնոլոգիան… Դեկուպաժը ապլիկացիայի շատ հեշտ միջոց է՝ ընտրված պատկերը  ամրացնում  ենք  մակերեսին և լաքապատում…Այս տեխնիկայի համար շատ հարմար են բարակ թղթով պատկերներ. օրինակ՝ անձեռոցիկներ կամ շատ բարակ թղթի վրա տպագրված պատկեր կամ էլ հատուկ դեկուպաժի համար նախատեսված թղթեր: Ես ընտրել եմ շշի մակերես, որի վրա ամրացրել եմ պատկեր անձեռոցիկից: Սկզբում սպուգով գունավորել եմ, ներկը չորանալուց հետո անձեռոցիկից պատկերը ամրացրել եմ շշին: Այսպիսով շիշը որ պետք է թափոն դառնար, այժմ նոր կիրառական իր է դարձել…

   Այս ուսումնական տարվա ընթացքում  մասնակցել եմ արտադրության ուսուցման տարբեր նախագծերի, որի ժամանակ սովորել եմ նոր տեխնոլոգիական միջոցներ և հմտություններ… Աշխատել եմ կավով՝ դաջվածքի տեխնիկայով, սովորել եմ զարդեր պատաստել կաշվից և քարերից, տուփերի ձևավորման և նկարազարդման շատ տարբերակներ եմ իմացել: Հետաքրքիր էր նաև բաժակների և այլ ծավալների ամանեղենի պատրաստման տեխնիկան:

Կրթահամալիրում ճանաչել եմ հայկական բոլոր ծեսերը և պատրաստել եմ անհրաժեշտ ծիսական պարագաներ՝ տարոսիկներ, զատկական դեկորացիաներ և այլն…Այն, ինչ սովորել եմ  քոլեջում հիմա սիրով կիրառում եմ իմ կյանքում, ընտանիքում …

Հղում համացանցից, ակտիվացնել…

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s