Իրինա Մելիքսեթյան, դիպլոմային նախագիծ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Իրինա Մելիքսեթյան 

Արտադրությամբ ուսուցում. ցուցադրություն

«Գեղարվեստական ձևավորում և դիզայն»,

Ղեկավար՝ Թերեզա Թումանյան

Երևան 2019թ.

Ինչ է  դիզայնը

Դիզայնն արտադրական իրերը, սարքավորումները և շրջակա միջավայրը գեղագիտորեն ձևավորելու արվեստն է. սերտորեն կապված է գիտության ու տեխնիկայի առաջընթացին՝ միտված մարդկության զարգացման հեռանկարային խնդիրներին:

Նշանակում է նախագծել, մտահղանալ: Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին: Այն նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ: Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ:

Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի  ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները: Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները:

Վիտրաժը գեղարվեստական ձևավորման միջոց

Վիտրաժ (ֆր.՝ vitrage, լատ.՝ vitrum — ապակի), ապակենկար, զարդապատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա (պատուհանի և դռան բացվածքում, միջնորմի վրա՝ ուրույն պաննոյի տեսքով) ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից։ Շինարարական պրակտիկայում վիտրաժ են անվանում շենքերի, ամբողջովին կամ մեծ մասամբ ապակեպատ ճակատները։ Պատուհանի բացվածքները ծածկող գունավոր վիտրաժները լույսի հարուստ գունախաղ են ստեղծում և էապես նպաստում ինտերիերի ձևավորմանը։ Ըստ գտնված գունավոր ապակիների, ենթադրվում է, որ պարզագույն վիտրաժներ գոյություն են ունեցել Հին Եգիպտոսում և Հին Հռոմում ։ 10—12-րդ դարերում Ֆրանսիայի և Գերմանիայի ռոմանական տաճարներում ի հայտ են եկել պատկերի ուրվագծով կտրված և կապարե շերտերով ամրացված գունավոր (կարմիր և կապույտ) ապակուց սյուժետային վիտրաժներ։ Վիտրաժի միջով ներթափանցող գունավոր լույսը տաճարի մթնոլորտը դարձրել է խորհրդավոր։ Այդ տպավորությունն առանձնապես զգալի է դարձել գոթական տաճարներում, որտեղ տեղադրված վիտրաժների պատրաստման տեխնիկան մնացել է նույնը, սակայն գունավոր ապակիների ավելի հարուստ հավաքածուով, ավելի բարդ սյուժեներով։ Կրոնական տեսարանների կողքին տեղ են գտել արհեստավորների աշխատանքին նվիրված կենցաղային պատկերներ։ 14—15 դարեր վիտրաժի արվեստը զարգացել է Անգլիայում, ինչպես և Շվեյցարիայում, Իտալիայում, Լեհաստանում։ Վերածննդի դարաշրջանում վիտրաժի էսքիզներ են կատարել մեծ արվեստագետները (Դոնատելլոն, Ա․ Դյուրերը և ուրիշներ), որպես երփնագիր՝ ապակու վրա։ Բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջաններում վիտրաժը համարյա բոլորովին անհետացել է։ 19-րդ դարի 2-րդ կեսին Գոթիկոյի նկատմամբ հետաքրքրությունը վիտրաժի արվեստը վերածնելու փորձեր է առաջացրել, սակայն առանց լուրջ գեղարվեստական ձեռքբերումների։ Ինտերիերի ընդգծված հուզական արտահայտչականության ձգտումով են ստեղծվել «մոդեռնի» շրջանի վինտաժները։ Վիտրաժի նկատմամբ նոր մոտեցում են ցուցաբերել 20-րդ դարի արվեստագետները, որոնք, իրենց կոմպոզիցիաները ներդնելով ինտերիերի հարդարման միասնական համակարգի մեջ, դրանց հատկացրել են սուր ռիթմով, հագեցված գույնով հիմնական շեշտերի դեր։ 1950-ական թվականների կեսերից տարածում են գտել Վիտրաժամիջնորմներն ու Վիտրաժապաննոները։ ժամանակակից վիտրաժները կազմում են ապակու կտորներից և ամրանավորում կապարե, պողպատե կամ պլաստմասսայից ժապավենով։ Կիրառվում է անգույն և գունավոր ապակի։ Ավելի հաճախ են ստեղծվում միակտոր ապակուց նկարազարդ վիտրաժներ, օրգանական ապակուց եռաշերտ վիտրաժներ, փշրված ապակուց, գունավոր հայելիներից պատրաստված վիտրաժներ և այլն։ Ապակու մշակման տարբեր եղանակներով պատրաստված վիտրաժներն ունենում են հեռանկարային խորք, տարածական պլաններ, մակաշերտային և գունային բազմազանություն, որոնք հնարավորություն են ընձեռում ստեղծելու և՛ զարդապատկերային, և՛ սյուժետային կոմպոզիցիաներ:

Նախագիծ՝ ցուցափեղկի ձևավորում, ցուցադրություն

նախագծի նպատակը՝

  • էսքիզի ստեղծում
  • տեխնոլոգիական կարողություններ
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • հաղորդակցվելու հմտություն, ինքնուրույն աշխատանք
  • տեղեկատվություն

նախագծի ընթացքը՝

  • էսքիզի նախագծում թղթի հարթության վրա, գունավորում
  • համապատասխան ապակու կամ ցուցափեղկի ընտրություն, մաքրում
  • պատկերի տեղափոխում ապակու վրա
  • եզրագծում
  • գույնի տեղադրում

64665509_356442875048802_2922815602449973248_n

   Որպես դիպլոմային աշխատանք ընտրել եմ ապակու վրա նկարչությունը: Ձևավորել եմ քոլեջի լաբորատորիաներից մեկի ցուցափեղկերը: Սկսել եմ էսքիզներից. առաջարկել եմ երեք տարբերակ, որից ընտրվել է մեկը՝ պարզ ծավալներով,  տարբեր չափերով ու գույներով ուղղանկյուն կամ խորանարդաձև շրջանակներ…  Սկզբում ուրվագծային նկարել եմ ապակու վրա, հետո այդ ուրվագծերով ամրացրել եմ կպչուն թղթեր, որպեսզի ներկելուց գծերը պահպանվեն: Այնուհետև  ընտրել եմ ապակու համար նախատեսված ներկեր և գունավորել եմ լակոնիկ, ոչ ճչան գույներով…Պատրաստել եմ նաև մի քանդակ՝ գլխարկով մարդը և տեղադրել եմ շրջանակի մեջ  ստացվել է հետաքրքիր գեղարվեստական լուծում:

Տարվա ընթացքում մասնակցել եմ արտադրությամբ ուսուցմանը վերաբերող մի քանի նախագծերի… Առաջին կիսամյակում սովորել եմ կավագործություն, կոլաժներ, էսքիզավորում, հագուստի դիզայն և այլն… Պատրաստել եմ զարդեր կավից, կաշիներից, քարերից: Սովորել եմ նաև բաժակներ, ափսեներ և այլ կիրառական իրարի պատրաստման տեխնոլոգիաները:Ծանոթացել եմ կավի թրծման եղանակին: Իմ պատրաստած զարդերով և կիրառական իրերով մասնալցել եմ ցուցահանդես-վաճառքի՝ այսպիսով նաև սովորել եմ իրացնել իմ ստեղծած աշխատանքները…

Կրթահամալիրը իր ձևաչափով ինձ սովորեցրել է առօրյա կյանքում լինել շատ ստեղծական և մոբիլ,  կարողանալ կատարել թիմային աշխատանք…

Հղում1

Հղում2

Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s