Հագուստի մոդելավորում նախագծային ուսուցման ծրագիր և ընթացք (հաշվետվություն)

20171019_131302Որն է հագուստի մոդելավորման նախագծային ուսուցման նպատակը և ինչով եմ առաջնորդվում այս ուսումնական տարվա ընթացում:

Առարկայի ուսուցման նպատակն է սովորողներին  ծանոթացնել նորաձևության տենդենցներին,  հագուստի ոճերին և համապատասխանաբար դրանք կրելու վայրերին. օրինակ՝ որ ծեսի կամ որ համերգի համար ինչ հագուստ է անհարժեշտ: Գույների համադրման որոշ կանոններ իմանալը սովորողներին կօգնի ավելի հեշտ և հմուտ  կողմնորոշվել թե՛ աշխատանքային պրոցեսի  ժամանակ և թե՛ իրենց կյանքում: Այսպիսով սովորողի մոտ ձևավորվում է գեղագիտական ճաշակ:

Մինչ կարել ու ձևելուն անցնելը նկարչություն-էսքիզավորումը տարբեր տեխնոլոգիաներով ( օր.՝ կոլաժ)  պարտադիր  է տարիքային բոլոր խմբերի համար. սկզբում նկարում ենք ՝ ինչ ենք պատկերացնում հետո անցնում ենք նյութի վրա մեր պատկերացրածը-նկարածը իրականացնելուն: Սա լավ միջոց է գույների և ծավալների համադրության կանոնների մասին խոսելու համար:

Փոքր տարիքային խմբերում շատ կարևոր է սկզբից սովորեցնել-օգնել մատիկներ-ասեղ-թել տեխնիկայի հմտությունը, որովհետև այս տարիքում  հիմնականում չգիտեն կարել: Ավելի մեծերի հետ պետք է աշխատել նաև կարի մեքենայով, սովորողին ծանոթացնել կարի մեքենայից  օգտվելու  տեխնիկային:

Ցուցադրություն-շոուները լավագույն միջոց են, որպեսզի սովորողները, բացի հագուստ կամ աքսեսուար պատրաստելուց, կարողանան կազմակերպել և ցուցադրել իրենց ստեղծած աշխատանքները, մասնակցել տարածքի, երաժշտության ընտրությանը:  Սա ևս մի աշխատանքային պրոցես է, որտեղ կարելի է բացահայտել սովորողների նոր, հետաքրքիր  գեղարվեստական հակումները. օրինակ՝ հետաքրքիր է, թե ինչ արտիստիկ կամ ինչ  բեմական ձևերով են պատկերացնում հագուստի ցուցադրությունը: Ցուցադրություններ կարելի է կազմակերպել դպրոցի թե՛ ներսի և թե՛ դրսի տարածքները օգտագործելով:
Սկսված ուսումնական տարվա առաջին ամսում աշխատել եմ ընդհանուր բոլոր դպրոցների համար նախատեսված նախագծով՝  իրենց նախընտրած-երազած  թեմատիկայով, որն առընչվում է հագուստի ստեղծմանը, մոդելավորմանը: Դա կլինի տիկնիկի համար զգեստ  ստեղծելը, կամ թե  իրենց երազած հագուստը նկարելը: Սա դասավանդող սովորող ծանոթության լավ տարբերակ էր կարծում եմ: Մնացած նախագծերը կառուցվում են իրենց նախընտրությունների և կերպարվեստ-տեխնոլոգիա կրթական  ծրագրի  համատեղման հիման վրա, որպեսզի ավելի հաճույքով աշխատեն  և ես էլ, որպես դասավանդող, կարողանամ տեխնոլոգիական հմտություններ փոխանցել իրենց: Ընթացքում պարտադիր լուսաբանում ենք իմ և սովորողների բլոգներում:

Բարեկամություն ճամբարը բացառիկ հնարավորություն է կրթական փորձի փոխանակման համար և ես էլ իմ մասով առիթ եմ ունեցել այս ուսումնական տարվա աշնան սկզբին սովորողների հետ մասնակցելու: Նախագիծը  կոչվում էր «Նկարում ենք Փիրոսմանի», որի ընթացքում սովորողը ծանոթացավ ազգությամբ վրացի Նիկո Փիրոսմանի գեղանկարչի ստեղծագործություններին և սովորեց՝ ինչպես կարելի է կտավից  գույներն ու ծավալները տեղափոխել կտոր-կոլաժային տարածք և ստեղծել ասոցիատիվ հագուստներ:

Նոյեմբերին սովորողների հետ մասնակցել ենք վրացական դեսպանատան կազմակերպած տարազների բացօթյա ցուցադրությանը, որտեղ ցուցադրվում էր 12-րդ դարի տարազներ, այդ թվում՝ Թամար թագուհու հանդերձանքից նմուշներ: Սովորողների հետ խոսեցինք ազգային տարազի մասին և համեմատություններ արեցինք հայկական տարազների հետ:

21015570_1603900472988296_1202874990_nԱնի հովհաննիսյանի հետ  համատեղ նախագծով վերապատրաստել ենք  տարբեր մարզերից մեր կրթամալիր եկած նախադպրոցական դաստիարակների: Նախագծի ընթացքում դաստիարակներին  քայլարշավ-զրույցով ծանոթացրել ենք դպրոց պարտեզների առօրյային  նաև իրականացրել ենք տեխնոլոգիական հմտությունների ուսուցում՝ տիկնիկագործություն: Հեքիաթ պատմել, ներկայացնել  տիկնիկների միջոցով՝ կարողանալով ստեղծել նաև կերպար-հերոսներին:

Սեբաստացու օրերի շրջանակում, նաև, որպես պլենեռ-աշխատանք  նոր կրթական կասկադ-պոդիումը լավ առիթ էր ինչ-որ հետաքրքիր նախագիծ անելու համար: Որոշեցի արևելյան դպրոցի սաների հետ աշնանային դիմակներ ստեղծել և ցուցադրել տեսահոլովակի տեսքով: Նախագիծը համատեղ էր՝ Սուսան Ամուջանյան-օպերատորի հետ:Սովորողները էնքան էին ոգևորվել , ուրախացել, որ, և ինչ որ բան են պատրաստել, և հագել-կապել են, և ցուցադրում են, և կինո են նկարում… մի խոսքով՝ իսկական տոն էր իրենց համար, դասավանդողներիս համար էլ՝ կրկնակի փորձառություն: Սիրով ներկայացնում եմ՝

 Ուսանողների համար էլ Սեբաստացու օրերը լավ առիթ էր ծանոթանալու Մխիթար Սեբաստացու գործունեությանը, որպեսզի կարողանա ստեղծել կերպարային հագուստ, որը ստեղծվեց նախագծային շաբաթվա ընթացքում:

Հանրային տարածք-մարդ փոխհարաբերությունը կրթության, դաստիարակության մեջ կարևոր  դեր ունի, որպեսզի սովորողի մոտ ձևավորվի գիտակցություն, հանրային տարածքի խնամքի պատասխանատվություն: Աշնանային ճամբար-պարտիզպուրակային օրերի ընթացքում քոլեջի ուսանողների հետ միասին մաքրել բարեկարգել ենք կրթահամալիրի տարածքներից մեկը:

22450393_1039273399548498_918621702_o

Քոլեջում հագուստի մոդելավորում առարկան իրենից ներկայացնում է մի շարք հմտությունների, իմացությունների փունջ, որը իրականացվում  է և՛ տեսականորեն,  և՛ գործնական աշխատանքների տեսքով: Ուսանողները սովորում են էսքիզավորել, կոլաժների տեսքով պատկերներ ստանալ, գույների, ծավալների  համադրման կանոնների հետ ծանոթանալ: Կարևոր է ընթացքում ճանաչել ժամանակակից հայ և արտասահմանյան դիզայներներին և նրանց գործունեությանը: Այս կիսամյակում ընտրել և ծանոթացրել եմ  եմ մի քանի բարձր նորաձևության տների , աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

Դեկտեմբեր ամսվա համար նախատեսել եմ նախագծեր, որոնց ընթացքում պատրաստելու ենք նվերներ, ծիսական  խաղալիքներ և սովորողների հետ ձևավորելու ենք ծիսական միջավայր:

 

 

 

 

 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s